<< ԽԱՂԵՐԻ ՉԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷ >>

11:00 - 22 Մար, 2020

ՄՕԿ  - ի  նախագահ  Թոմաս Բախը Տոկիոյի օլիմպիական խաղերին առնչվող  տեսակետներ է կրկին հայտնել։ Մասնավորապես նշել է, որ  Ճապոնիայում կայանալիք  խաղերի հետաձգումը  անընդունելի տարբերակ է միջազգային օլիմպիական կոմիտեի համար։ Բազմաթիվ  մարզիկ –մարզուհիներ մի ամբողջ քառամյա փուլ են  նախապատրաստվել այդ մրցումներին։ Համաշխարհային մարզահանդեսի հետաձգումը կամ  տեղափոխումը  ի չիք կդարձնի  206 երկրների 11 հազար մարզիկների օլիմպիական  երազանքը։ Ուստի խաղերի չանցկացումը արդարացի  չէ։ Այժմ խնդրի լուծման համար կատարյալ որոշում չկա։ ՄՕԿ –ը չի կարող հետաձգել օլիմպիական մարզահանդեսը, ասենք, ինչպես դա կարելի անել մեկ ֆուտբոլային հանդիպում տեղափոխելու  պարագայում։

Օլիմպիական խաղերի կազմակերպումը հսկայական ծախսեր և ուժեր  է պահանջում։ Տոկիոյի միջոցառումը չեղարկելու որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել և լիակատար ուսումնասիրել   հետևանքները։

 

Այլ նորություններ